3 օրում մարմնից դուրս ճամփորդություններ և գիտակցված երազներ

Այսպիսով, դուք որոշել եք ճաշակել մարմնից դուրս զգացումը և ցանկանում եք սա հնարավորինս արագ անել: Սրա համար ձեզ է առաջարկվում ամենաթեթև մեթոդի նկարագրությունը՝ անուղղակի տեխնիկաների ցիկլը: Սա ունիվերսալ և ամենագործող մեթոդն է ֆազային փորձ ստանալու համար՝ մշակված մարմնից դուրս ճամփորդությունների դպրոցի կողմից, ողջ աշխարհի հազարավոր մարդկանց վրա կատարված ֆազային փորձից ելնելով: Անուղղակի տեխնիկաների գաղտնիքը հիմնվում է այն բանի վրա, որ իրականացվում է զարթնելու ֆոնին, երբ մարդու ուղեղը շատ մոտ է ֆազային վիճակին կամ ամբողջությամբ դրա մեջ է:

Գիտակցված երազներ, մարմնից դուրս ճամփորդություններ, աստրալ

Անուղղակի տեխնիկաների ցիկլի էությունը կայանում է անմիջապես քնից հետո մարմնից անջատվելու մեջ, իսկ եթե չի ստացվում՝ րոպեյի ընթացքում արագորեն տեխնիկաներ փորձել, մինչև որ մեկը սկսի աշխատել, որից հետո հնարավոր կլինի անջատվել մարմից: Արդյունք ստանալու համար սովարաբար անհրաժեշտ է լինում 1-5 ճիշտ փորձ:

Հետաքրքիր փաստ
Հենց անուղղակի տեխնիկաների շնորհիվ, եռօրյա ցերեկային սեմինարի ժամանակ, ընդամենը 2 գիշերվա փորձի ընթացքում դպրոցին հաջողվեց հասնել 80%-անոց արդյունավետության՝ անգամ 50 և ավելի հոգանոց խմբերում: Մի անգամ, արդեն երկրորդ օրը, խմբի կեսից ավելին ունեցավ ֆազային զգացում, ընդ որում մեծ մասը սա արեց երկու և ավելի անգամ:

Ուշադրություն: ներքևում նկարագրված գործողությունները գերազանց են աշխատում ցերեկային քնից արթնանալու ժամանակ, ինչպես նաև գիշերվա կեսին արթնանալու ժամանակ: Սակայն մենք ընտրում ենք ամենաօպտիմալ տարբերակը՝ հետաձգված մեթոդը, որը թույլ է տալիս մեկ օրվա ընթացքում հասնել բազմաթիվ փորձերի և դրանով մեծացնել արդյունքի հավանականությունը ընդամենը 1-3 օրվա ընթացքում:

Քայլ 1. Քնում ենք 6 ժամ և զարթնում ենք զարթուցիչով

Հանգստյան օրվա գիշերը, երբ անհրաժեշտություն չկա շուտ վեր կենալ, պառկում ենք քնելու սովորական ժամին և զարթուցիչը այնպես ենք դնում, որ զարթնենք մոտ 6 ժամ հետո: Երբ զարթուցիչը տալիս է զանգը, պարտադիր վեր ենք կենում, ջուր խմում, գնում զուգարան և մեկ անգամ ևս աչքի անցկացնում այս հրահանգները: Քնից առաջ պետք չէ կատարել որևէ տեխնիկա: Պետք է պարզապես պառկել և լավ քնել: Որքան լավ ենք քնում այս 6 ժամվա ընթացքում, այնքան մեծ է հաջորդող արդյունքների հավանակությունը:

Քայլ 2. Կրկին քնում ենք տրամադրվածությամբ

Արթնանալուց 3-50 րոպե հետո մենք կրկին պառկում ենք քնելու և ուշադրությունը կենտրոնացնում ենք այն բանի վրա, որ յուրաքանչյուր հաջորդ արթնանալու ժամանակ իրականացնելու ենք անուղղակի տեխնիկաների ցիկլեր, որպեսզի դուրս գանք մարմից և իրականացնենք գործողությունների կատարման դրված պլանը: Զարթուցիչ դնել պետք չէ: Հաջորդող բոլոր արթնացումները պետք է բնական լինեն: Եթե սենյակը չափազանց լուսավոր է, կարելի է աչքերին հատուկ դիմակ դնել, եթե աղմկոտ է՝ օգտագործել ականջախցաններ:

Գիտակցված երազներ, մարմնից դուրս ճամփորդություններ, աստրալ

Մենք նաև ուշադրությունը կենտրոնացնում ենք այն բանի վրա, որ աշխատենք զարթնել՝ ֆիզիկապես չշարժելով մարմինը: Այս պայմանը պարտադիր չէ, սակայն զգալիորեն մեծացնում է անուղղակի տեխնիկաների արդյունավետությունը:

Այնուհետև քնում ենք 2-4 ժամ՝ զարթնելով բնական ձևով, իսկ բնական ձևով զարթնելու քանակը անհամեմատ ավելի շատ կլինի, քան սովորական դեպքերում: Յուրաքանչյուր հաջող կամ անհաջող փորձից հետո մենք պարտադիր քնում ենք՝ կրկին զարթնելու տրամադրվածությամբ և փորձում ենք նորից: Այսպիսով, մեկ առավոտի ընթացքում կարելի է անել բազմաթիվ փորձեր, որոնց 25%-ը արդյունավետ են լինում սկսնակների մոտ (փորձառուների մոտ՝ 70-95%):

Քայլ 3. Զարթնելու առաջին ակնթարթը՝ անջատում

Ամեն անգամ, հենց մենք նորից ենք զարթնում՝ ջանալով չշարժվել և չբացել աչքերը, մենք ակնթարթորեն փորձում ենք մարմնից դուրս գալ: Անուղղակի տեխնիկանների հաջողության մինչև 50 %-ը ստացվում է այս առաջին պարզագույն քայլից, որի մասին մարդիկ պարզապես չեն կռահում:

Մարմնից անջատվելու համար փորձեք պարզապես վեր կենալ, գլորվելով դուրս գալ կամ թռչել: Փորձեք սա անել ձեր սեփական զգայական մարմնով՝ չլարելով ֆիզիկական մկանները: Հիշեք, որ ձեր զգացողությամբ դա կընկալվի որպես սովորական ֆիզիկական շարժում: Մի մտածեք, թե ինչպես դա անել ճիշտ պահի: Համառորեն փորձեք անջատվել մարմնից արթնանալու առաջին վայրկյաններին ինչ էլ որ լինի: Ամենայն հավանականությամբ դուք ինտուիտիվ կզգաք, թե ինչպես դա անել: Գլխավորն այն է, որ չհապաղել և չկորցնել արթնանալու առաջին վայրկյանները:

Հետաքրքիր փաստ
Սեմինարի երկրորդ օրը հաջողության հասած մասնակիցներին խնդրում են իրենց բառերով բացատրել, թե ինչպես է իրենց հաջողվել անջատվել՝ չօգտագործելով <<հեշտությամբ>>, <<հասարակ>>, <<պարզապես>> բառերը: Գրեթե միշտ մարդիկ չեն կարողանում կատարել այս խնդրանքը, քանի որ գրեթե միշտ հենց այս կերպ է տեղի ունենում անջատումը ճիշտ պահին:

Քայլ 4. Տեխնիկաների ցիկլավորումն անջատման փորձից հետո

Եթե անմիջապես անջատվել չի ստացվում, ինչը հասկանալի է դառնում 3-5 վայրկյանի ընթացքում, ապա մեկ րոպեի ընթացքում սկսում ենք կիրառել 2-3 ամենահասկանալի տեխնիկաները՝ մինչև որ դրանցից մեկը սկսի աշխատել, որից հետո կարելի է կրկին փորձել անջատվել: Հետևյալ հինգ տեխնիկաներից ձեզ համար ընտրեք 2-3-ը, որպեսզի դրանք հերթականությամբ կիրառեք արթնանալուց հետո:

Լողալու տեխնիկա
3-5 վայրկյան փորձեք հնարավորինս ագրեսիվ պատկերացրեք, որ դուք լողում եք կամ պարզապես ձեռքերով լողալու շարժումներ եք անում: Փորձեք սա զգալ հնարավորինս հստակ և այնպես, ինչպես երբեք չեք զգացել: Եթե ոչինչ տեղի չի ունենում, տեխնիկան փոխեք: Եթե սկում է առաջանալ լողալու զգացում, ապա տեխնիկան պետք չէ փոխել: Սրա հետ մեկտեղ հարկավոր է ուժեղացնել զգացումը, որից հետո ի հայտ կգա ջրում լողալու իրական զգացում: Սա արդեն ֆազա է, որի ժամանակ չի պահանջվում անջատում: Եթե այս զգացումները առաջանում են անկողնում, ապա պետք է կիրառել անջատման տեխնիկա՝ անջատման շարժը սկսելով լողանալու տեխնիկաներից ստացված զգացումներից:

Պտույտ
3-5 վայրկյան փորձեք հնարավորինս ակտիվորեն պտտվել ձեր առանքի շուրջ՝ ցանկացած ուղղությամբ: Եթե այս ընթացքում ոչ մի զգացում չի առաջանում, փոխեք տեխնիկան: Եթե առաջանում է պտույտի իրական կամ անգամ թեթև զգացում, տեխնիկայի վրա ուշադրությունը պետք է ուժեղացնել և ավելի ուժեղ պտտվել: Երբ այս զգացումը դառնում է կայուն և իրական, հարկավոր է կրկին փորձել անջատվել՝ անջատման շարժը սկսելով տեխնիկայից ստացված պտտման զգացումներից:

Պատկերներին հետևելը
3-5 վայրյկայն նայեք ձեր առջև ընկած դատարկ տարածությանը՝ չբացելով աչքերը: Եթե ոչի մի զգացում չի առաջանում՝ փոխեք տեխնիկան: Եթե դուք ինչ-որ պատկեր եք տեսնում, նայեք դրա մեջ այնքան, որ դա իրական դառնա, որից հետո պետք է անմիջապես անջատվել մարմնից և շոշափել դիտվող պատկերը: Դիտման ընթացքում կարևոր է պատկերի մանրամասնություններին ուշադիր չնայել, այլապես այն կանհետանա: Պետք է պարզապես նկարին նայել․ դրանից այն իրական կդառա:

Ձեռքերի վիզուալացում
3-5 վայրկյան շատ ակտիվորեն ու ագրեսիվորեն պատկերացրեք, որ տրորում եք ձեռքերը՝ աչքերին շատ մոտ: Փորձեք զգալ, որ դրանք ձեր առջև են, դիտեք և անգամ լսեք շփման ձայնը: Եթե ոչինչ տեղի չի ունենում, փոխեք տեխնիկան: Եթե որևէ զգացում է սկսում առաջանալ, պետք է կանգ առնել տեխնիկայի վրա և հնարավորինս ուժեղացնել այն, այնքան ժամանակ մինչև որ այն դառնա լրիվ իրական: Սրանից հետո կարելի է փորձել անջատվել մարմնից՝ անջատման շարժը սկսելով տեխնիկայից ստացված զգացումներից:

Երևակայական ճոճում
3-5 վայրկյան փորձեք ճոճել ձեր ձեռքերը կամ ոտքերը՝ ոչ մի դեպքում չլարելով ֆիզիկական մկանները, սակայն միաժամանակ նաև չերևակայելով շարժումը: Օրինակ, փորձեք ձեռքերը ուժեղ կերպով շարժել վերև-ներքև, ձգել ձախ-աջ: Եթե ոչինչ տեղի չի ունենում, փոխեք տեխնիկան: Եթե հանկարծ առաջանում է թեթև և կպչուն իրական զգացում, պետք է ուժեղացնել ուշադրությունը այս տեխնիկայի վրա՝ փորձելով հնարավորինս մեծ ամպլիտուդայով շարժումներ անել: 10սմ և ավելի հասնելու դեպքում պետք է դանդաղորեն փորձել անջատվել մարմնից՝ անջատման շարժը սկսելով տեխնիկայից ստացված զգացումներից:

Այն ամենը, ինչ պահանջվում է անել յուրաքանչյուր փորձի ժամանակ, պետք է ընտրել 2-3 տեխնիկաներ՝ յուրաքանչյուրը 3-5 վայրկյան տևողությամբ: Ստացվում են այսպես կոչված անուղղակի տեխնիկաների ցիկլեր, երբ փորձողը րոպեի ընթացքում կիրառում է տեխնիկաներ՝ որոնելով այն մեկը, որն իսկապես արդյունք կտա: Պետք է հասկանալ, որ եթե տեխնիկան անմիջպես չի աշխատում, չի նշանակում, որ այն չի աշխատի տեխնիկաների ցիկլի հաջորդ փուլում կամ մի փոքր ավելի ուշ: Հենց այս պատճառով էլ պետք է անմիջապես ընտրել տեխնիկաներ՝ իրականացնելով առնվազն 4 լիարժեք ցիկլ, սակայն անհրաժեշտ է, որ բոլորը միասին րոպեից ավել չլինեն:

Գիտակցված երազներ, մարմնից դուրս ճամփորդություններ, աստրալ

Օրինակ, սա ընդհանուր առմամբ կարող է հետևյալ ձևն ունենալ. փորձ կատարողը 23։30 պառկում է քնելու և զարթուցիչը դնում է ժամը 6։00։ Ժամը 6։00 նա զարթնում է զարթուցիչի ձայնով, գնում է զուգարան, ջուր է խմում, հիշում է անուղղակի տեխնիկաները և նաև գործողությունների իր սեփական հետաքրքիր պլանը ֆազայում (օրինակ դիտել հայելու մեջ և թռչել Մարս), 6։05 փորձ կատարողը կրկին պառկում է քնելու՝ հստակորեն տրամադրվելով, որ հաջորդ արթնանալու ժամանակ հայտնվելու է ֆազայում։ 7։35 (օրինակ) փորձ կատարողը անսպասելիորեն զարթնում է և պահի տակ փորձում է անջատվել մարմնից: Չկարողանալով անջատվել 3-5 վայրկյանի ընթացքում՝ փորձ կատարողը սկսում է փորձել պտույտ կատարել, սակայն դա նույնպես չի աշխատում 3-5 վայրկյանի ընթացքում։ Փորձ կատարողը լողալու տեխնիկան է կիրառում, սակայն դա չի աշխատում 3-5 վայրկյանի ընթացքում։ Փորձ կատարողը երևակայական ճոճումն է կատարում, սակայն դա նույնպես չի աշխատում 3-5 վայրկյանի ընթացքում։ Փորձ կատարողը կրկին պտույտ է կատարում, լողալու և երևակայան ճոճման տեխնիկաներ 3-5 վայրկյանի ընթացքում, այնուհետև նա կրկին պտույտ է կատարում և երևակայական ճոճում 3-5 վայրկյան: Չորորդ ցիկլում նա սկսում է պտույտ կատարել և դա անսպասելիորեն սկսում է ստացվել՝ առաջանում է պտույտի զգացում, փորձողը կանգ է առնում տեխնիկայի վրա, հնարավորինս ուժեղ պտտվում է և հենց այստեղ էլ <<գլորվելով դուրս է գալիս>> պտտվող մարմնից։ Նա անմիջապես վազում է հայելու մոտ, միաժամանակ ակտիվորեն զգում է շուրջը և դիտում է մոտ տարածությունից, որից նրա զգացումները ավելի վառ են դառնում: Դիտելով հայելու մեջ՝ փորձ կատարողը փոխում է տեղաշարժման տեխնիկան և հայտնվում է Մարսում, սակայն նա անմիջապես վերադառնում է մարմին: Փորձ կատարողը այստեղ կրկին փորձում է դուրս գալ մարմնից, սակայն նրա մոտ ոչինչ չի ստացվում։ Նա կրկին քնում է՝ հստակորեն տրամադրվելով, որ հաջորդ արթնանալու ժամանակ կրկնելու է փորձը և ավելի երկար է լինելու Մարսում:

Պարզապես փորձեք այն տեխնիկաները, որոնք ձեզ ավելի հասկանալի են և դուք ձեզ համար նոր տիեզերք կհայտնաբերեք:

Որպեսզի այս մեթոդը աշխատի և ավելի լավ հիշվի, օրական 20-30 րոպե ժամանակ հատկացրեք և պարզապես վարժվեք տեխնիկաներին ու ալգորիթմին: Սա զգալիորեն մեծացնում է փորձերի արդյունավետությունը արթնանալու ժամանակ:
Քնի մեջ գիտակցելը նույնպես համարվում է ֆազային փորձ: Եթե դուք երազի սյուժեում հանկարծ հասկանում եք, որ սա երազ է, դա արդեն կլինի ֆազա, ուստի պետք է նաև իրականացնել գործողությունների պլանի իրագործումը և վիճակի կայունացումը: Եթե այդպիսի գիտակցում քնի մեջ տեղի ունենա, դա կլինի արթուն ժամանակ տեխնիկաների ցիկլավորման փորձի անուղղակի արդյունք, ինչը շատ հաճախ է տեղի ունենում և սրան պետք է միշտ պատրաստ լինել:

Քայլ 5. Փորձից հետո

Գիտակցված երազներ, մարմնից դուրս ճամփորդություններ, աստրալ

Յուրաքանչյուր հաջող ու անհաջող փորձից հետո պետք է հնարավորության դեպքում կրկին քնել, որպեսզի կատարել հաջորդ արթնանալու ժամանակ մարմնից դուրս գալու ևս մեկ փորձ: Այսպիսով, կարելի է պարզապես մարմնից դուրս գալ մեկ օրվա ընթացքում և դա կատարել մի քանի անգամ:

Հետաքրքիր փաստ
Մի անգամ, մարմնից դուրս ճամփորդությունների դպրոցում, սեմինարի ժամանակ սկսնակը կարողացավ հենց առաջին առավոտը, կյանքի մեջ առաջին անգամ դուրս գալ մարմնից՝ 8 փորձից 6-ը հաջող:

Ամենաանհաջող փորձը չպետք է րոպեից ավել տևի: Եթե այս ընթացքում ոչինչ չի ստացվում, ապա անհամեմատ ավելի արդյունավետ կլինի քնել և որսալ արթնանալու հաջորդ պահը, քան թե համառորեն փորձել օգուտ քաղել ընթացիկ իրավիճակից: