Չ՞ստացվեց

Ձեր առջև նպատակ դրեք արթնանալուց անել մարմնից դուրս գալու 5-10 փորձ: Ալգորիթմը ճիշտ կատարելու դեպքում սկսնակների 50-80% -ի համար սա բավարար կլինի հասնել առաջին արդյունքին: Եթե ձեր մոտ խնդիրներ են առաջանում, ապա կարդացեք այս բաժինը, քանի որ այստեղ նկարագրված սխալները հանդիպում են անհաջող փորձերի 99% -ում:

Ոչ մի դեպքում մի փորձեք այս տեխնիկան ամեն օր, այլապես ձեր փորձերի արդյունավետությունը մի քանի անգամ կփոքրանա: Սրան նվիրեք շաբաթը 2-3 օր՝ ցանկալի է միայն շաբաթ և կիրակի օրերը: Եթե հնարավորություն չկա քունն ընմիջելով երկար քնել, մի մոռացեք, որ անուղղակի տեխնիկաների ցիկլերը նաև կարելի է կիրառել ցանկացած այլ արթնացումից հետո․ օրինակ, գիշերվա կեսին կամ ցերեկային քնի ընթացքում: Գլխավորն այն է, որ քնելուց առաջ ձեր առջև դնեք այն փորձելու տրամադրվածություն:

Գիտակցված երազներ, մարմնից դուրս ճամփորդություններ, աստրալ

Չնայած այն բանին, որ տեխնիկաները պարզ են, սկսնակը շեղվում է հստակ հրահանգներից և կատարում է իր ձևով: Հիշեք գլխավորը․ որքան բծախնդիր են իրականացվում այս գրքի հրահանգները, այնքան մեծ է դրանց հաջողության հնարավորությունները: Իսկ եթե ամեն ինչ ճիշտ է արվում, ապա մարդկանց 90%-ը արդյունք է ստանում 1-3 արթնացումների ընթացքում:

Հետաքրքիր փաստ
Մարմնից դուրս ճամփորդությունների դպրոցում սեմինարների ընթացքում գլխավոր խնդիրն է ոչ թե բացատրել անհրաժեշտ ալգորիթմը, այլ որոշ եղանակներով ստիպել մասնակիցներին այն կատարել անվերապահորեն: Հաջողությունը ապահովում է անգամ, եթե այս շղթան կատարվում է կիսով չափ:
Բնորոշ սխալներ անուղղակի տեխնիկաների կատարման ժամանակ.

-անջատվելու փորձի բացակայություն
Մոռանալը անգամ անջատվելու փորձ կատարել անմիջապես զարթնելուց՝ տեխնիկաների ցիկլավորումից առաջ, սակայն սա կարող է տալ ամբողջ արդյունքի 50%-ը: Բացառություն է շարժումով զարթնելը, որից հետո պետք է անմիջապես անցնել տեխնիկաներին:

-չկա ագրեսիա
Ցանկությունը՝ հասնել տեխնիկայի դրսևորմանը ինչ էլ որ լինի, հանդիսանում է գլխավոր պայման անուղղակի տեխնիկաների ալգորիթմի կիրառության հաջողության համար: Ընդ որում, ագրեսիան պետք է լինի ոչ թե արտաքին, այլ ուղղված լինի դեպի իրականացվող գործողությանը: Դրա բացակայությունը արտահայտվում է փորձի ժամանակ ուղղակի քնելով։

– 4 ցիկլից պակաս
Ինչ էլ որ թվա, ինչ էլ որ մտածեք, պետք է կատարել տեխնիկաների 4 ցիկլ, եթե դրանցից ոչ մեկը չի դրսևորում իրեն։ Այս հասարակ պայմանը չկատարելը բերում է հնարաորությունների ավելի քան կեսի կորստին։

-տեխնիկաների չարդարացված փոփոխություն
Հստակ հրահանգներին հակառակ՝ սկսնակները փոխում են տեխնիկաները 3-5 վայրկյան հետո, երբ դրանք ինչ-որ կերպ դրսևորվել են: Սա կոպիտ սխալ է: Եթե տեխնիկան սկսել է աշխատել, իրեն դրսևորել ինչ-որ չափով, հարկավոր է կանգ առնել դրա վրա և փորձել այն ուժեղացնել ցանկացած կերպ:

-տեխնիկաների՝ չարդարացված շարունակումը
Եթե տեխնիկան չի դրսևորվել 3-5 վայրկյանի ընթացքում, ապա այն պետք է փոխել: Ցիկլավորման իմաստը կայանում է տեխնիկաների արագ փոփոխման մեջ՝ մինչև որ դրանցի մեկը կսկսի աշխատել:

-անջատվելու մասին մոռանալը
Արթնանալու ֆոնին ցանկացած տեխնիկայի վառ ու միջին դրսևորման դեպքում փորձողը գրեթե միշտ գտնվում է ֆազայում և պարզապես պառկած է մարմնում: Ուստի հարկավոր է միշտ փորձել անմիջապես անջատվել՝ տեխնիկաների դրսևորման կայուն հատկանիշների դեպքում: Եթե չի ստացվում, ապա պետք է վերադառնալ տեխնիկայի ուժեղացմանը և կրկին փորձել անջատվել: Իսկ եթե չեք օգտագործում տեխնիկաների դրսևորման առաջին վայրկյանները, որպես կանոն, ֆազան շատ արագ է ավարտվում և անհրաժեշտ վիճակն անհետանում է: Մի պառկեք ֆազայում:

-ավելորդ վերլուծություն
Եթե արթնանալուց տեխնիկաների ցիկլավորման ժամանակ դուք վերլուծում եք տեղի ունեցածը, ապա դուք կենտրոնանում եք տեխնիկաների վրա, ինչից էլ գրեթե անհետանում են արդյունքի հասնելու հնարավորությունները: Տեխնիկան զգալու ցանկությունը պետք է ամբողջությամբ կլանվի՝ մտածելու տեղ չթողնելով գիտակցության մեջ:

-չափազանց վառ արթնացում (չկա փորձ կամ թույլ է)
Չափազանց վառ արթնացման զգացողության պատճառով, որը 70-90% դեպքերում կեղծ է, փորձողը կամ ոչինչ չի փորձում կամ փորձերը շատ անվստահ է անում, ինչը նման է այն բանին, որ ընդհանրապես չի փորձում: Պետք է մեխանիկորեն իրականացնել հրահանգներ և ուշադրություն չդարձնել նման զգացումներին:

-րոպեից ավել փորձելը
Եթե արթնանալուց հետո մեկ րոպեի ընթացքում տեխնիկաների ցիկլավորումը արդյունք չի տալիս, ապա հնարավորությունն ավելի մեծ է, եթե քնենք ու փորձենք հաջորդ արթնանալուց, քան համառորեն փորձենք շարունակել տեխնիկաները։

-ոչ ամբողջական անջատում
Անջատվելու փորձի ժամանակ երբեմն չի ստացվում այն կատարել ամբողջությամբ և թեթև: Կարող է առաջանալ ծանրություն և երկակիություն: Ոչ մի դեպքում չպետք է հանձնվել և դադարեցնել անջատման գործընթացը, եթե դա տեղի է ունենում: Սրան պետք է դիմադրել ողջ ուժերով և տեղի կունենա լիարժեք անջատում:

-ֆազայի տեսական չճանաչվածություն
Հաճախ փորձողները ընկնում են ֆազա, սակայն վերադառնում են մարմին, քանի որ նրանց թվում է, որ իրենց մոտ տեղի չի ունեցել այն, ինչին սպասում էին: Օրինակ, պատկերներ դիտելու ժամանակ նա հաճախ կլանվում է պատկերի մեջ, իսկ պտույտի ժամանակ կարող է տեղի ունենալ ինքնաբուխ նետում դեպի ցանկացած տարածություն: Փորձողները մտածում են, որ պարտադիր պետք է զգալ անջատման փաստը, ուստի վերադառոնւմ են մարմին, որպեսզի այն իրականացնեն: Սա ինքնին վերաբերվում է քնի մեջ իրեն գիտակցելու իրավիճակին, երբ փորձողը արդեն ֆազայում է և մնացել է միայն խորանալ և կատարել գործողությունների պլանը:

-Արթնացում շարժումներով (չկան փորձեր կամ թույլ են)
Առանց շարժումների արթնանալը միայն ցանկալի է, սակայն պարտադիր չէ: Չարժե փորձերի մեծ մասը ծախսել անմիջականորեն սպասելով հարմար արթնացմանը: Պետք է օգտագործել բոլոր հնարավոր արթնացումները։

-առաջին պահի կորցնելը
Պետք է աշխատել մշակել սովորություն՝ բնազդորեն անմիջապես անցնել արթնացման գործողություններին՝ չկորցնելով վայրկյաններ: Որքան շատ ժամանակ է ծախսվում զարթնելու և փորձի միջև, այնքան փոքր են հաջողության հասնելու հնարավորությունները: Ցանկալի է սովորել որսալ ոչ այնքան արթնանալու պահը, որքան քնից դուրս գալու պահը՝ նախքան արթնանալը: Այդ պահերին գրեթե միշտ ստացվում է հեշտությամբ անջատվելը:

-միատեսակ տեխնիկաների ընտրություն
Գործնականում չարժե ընտրել այնպիսի տեխնիկաներ, որոնք նման են միմյանց կամ շեշտադրումն արված է միևնույն սկզբունքի վրա:

-մեկ տեխնիկայի օգտագործում
Արթնանալու անուղղակի տեխնիկաների ցիկլավորումը հանդիսանում է ունիվերսալ մեթոդ, որը հասանելի է յուրաքանչյուրին՝ մի քանի տեխնիկաներ արագ կատարելու պատճառով: Տարբեր փորձերի մեջ կարող են աշխատել միանգամայն տարբեր եղանակներ: Ուստի արթնանալու ժամանակ միայն մեկ տեխնիկայի օգտագործումը փոքրացնում է ֆազայի մեջ հայտնվելու հնարավորությունները մի քանի անգամ:

-կեղծ ֆիզիկական շարժում
Երբեմն անջատումը տարբերելի չէ սովորական ֆիզիկական շարժումից, ինչից սկսնակները չեն կարող հավատալ, որ իրենց մոտ ստացվում է: Նրանք ընկալում են անջատումը որպես ֆիզիկական շարժում, որից հետո կրկին վերադառնում են մարմին: Պետք է ուշադիր գնահատել իրավիճակը նման դեպքերում, կատարել իրականությունը ստուգելու փորձեր:

Արդյունավետության չորս չափանիշ

Գիտակցված երազներ, մարմնից դուրս ճամփորդություններ, աստրալ

Ինչել որ լինի։ Ֆազայի մեջ մտնելու տեխնիկան և անջատումը իրագործելիս՝ ապրեք դրանով, կենտրոնացեք դրա վրա այնպես, որ կարծես ձեր կյանքի վերջին նպատակն ու խնդիրն է: Պարզապես փորձեք դուրս գալ մարմնից:

Ագրեսիա: Ձեր ողջ էմոցիաները և տրամադրվածությունը ուղղորդեք դեպի իրագործվող տեխնիկաները: Տեխնիկաների դրսևորման հասնելու ցանկությունը պետք է ուղղորդվի այս արդյունքը ստանալու անկեղծ ագրեսիայով:

Վստահություն: Փորձի ժամանակ եղեք առավելագույնս վստահ արդյունքի վրա: Անվստահությունը ձեր և արդյունք ունենալու վրա՝ մի քանի անգամ նվազեցնում է ֆազա մտնելու հավանականությունը: Գրեթե միշտ ֆազա մտնելը ուղեկցվում է <<հիմա ես սա կանեմ>> տիպի վստահությամբ, իսկ անհաջող դեպքրեում՝ <<դե փորձեմ, չնայած հազիվ թե ստացվի>>:

Մեխանիկացում: Տեխնիկական ալգորիթմի իրականացման ժամանակ ոչնչի մասին մի մտածեք: Ձեզ արդեն տվել են հրահանգները: Պարզապես կատարեք դրանք: Մեխանիկացումը նաև ենթադրում է ճշգրտություն: Անուղղակի տեխնիկաների ալգորիթմը հաստատվել է հազարավոր պրակտիկանտների փորձով և չպետք է անուշադրության մատնել դրա մանրամասները: