Գործողությունների պլանը ֆազայում

Անմիջապես ֆազայի մեջ ընկնելուց առաջ պետք է հստակորեն իմանաք, թե ինչ եք անելու անջատվելուց անմիջապես հետո: Սա մեծացնում է փորձարկման որակը և ստացվելու հավանականությունը: Այնուհետև տրվում է ֆազայում կատարվելիք գործողությունների ցանկ: Սրանք կարող են չլինել ամենահասկանալիները, այլ լինել ամենահետաքրքիրները սկնակների համար (ընտրեք ոչ ավելի քան 2-3 կետ և դրանք լավ հիշեք):

Գիտակցված երազներ, մարմնից դուրս ճամփորդություններ, աստրալ

Նայել հայելու մեջ (պարտադիր՝ առաջին ֆազայում)
Ուտել կամ խմել որևէ համեղ բան
Այցելել որևէ տեսարժան վայր
Թռչել երկնքում
Թռչել տիեզերքում
Թռչել հարևանների, ընկերների ու հարազատների մոտ
Հանդիպել սիրեկանին/սիրուհուն
Հանդիպել մահացած հարազատի
Հանդիպել սիրելի հանրահայտ մարդու
Ընդունել դեղահաբ բուժվելու համար
Ստանալ տեղեկություն ֆազայի օբյեկնտերից
Լինել անցյալում կամ ապագայում
Անցնել պատի միջով
Վերածվել կենդանու
Վարել սպորտային մեքենա
Վարել մոտոցիկլետ
Շնչել ջրում
Ձեռքերը մտցնել մարմնի մեջ
Զգալ վիբռացիաներ
Միաժամանակ լինել երկու մարմիններում
Լինել մեկ այլ մարդու մարմնում
Հայացքով շարժել և վառել առարկաներ
Ալկոհոլ խմել
Զբաղվել սեքսով և հասնել օրգազմի:

Առաջին ֆազայում ձեր առջև նպատակ դրեք պարտադիր հասնել հայելուն և դրա մեջ տեսնել արտացոլանքը: Դուք պետք է հստակորեն ծրագրավորեք տվյալ գործողությունը, ինչը զգալիորեն կհեշտացնի ֆազային հասնելու առաջին քայլերը: Այնուհետև դուք կարող եք իրականացնել գործողությունների պլանի այլ կետեր և այլևս երբեք չվերադառնալ հայելու մոտ:

Գիտակցված երազներ, մարմնից դուրս ճամփորդություններ, աստրալ

Եթե զգացողությունները ֆազայում լինեն աղոտ՝ վատ տեսողություն կամ մարմնի ոչ հստակ զգացում, փորձեք շուրջը ամեն ինչ շոշափել և օբյեկտների փոքր դետալները դիտել մոտ տարածությունից: Սա թույլ կտա հասնել իրական զգացողությունների: Այդ նույն գործողությունները պետք է անել ֆազան պահելու համար, երբ ի հայտ են գալիս մարմին վերադառնալու առաջին հատկանիշները (օրինակ, երբ ամեն ինչ դառնում է գորշ):

Մարմին վերադառնալու մասին պետք չէ մտահոգվել: Ցանկացած դեպքում վիճակը մի քանի րոպեից ավել չի տևի, հատկապես սկնակների մոտ, ովքեր քիչ են ծանոթ ձգձգելու տեխնիկաներին: